Ժայռի մեջ կառուցված այս տնից բացվող տեսարանը կհիացնի յուրաքանչյուրին (լուսանկարներ)
LIFEՀունաստանից երկու ճարտարապետ տան տպավորիչ դիզայն են ստեղծել: Նրանք տունն անվանել են Casa Brutale, գրում է marketium.ru-ն:
Տունը կառուցված է փայտից, ապակուց և բետոնից, վերջին բաղադրիչը պատկանում է «բրուտալիզմ» ճարտարապետական ոճին, որտեղից էլ նրանք վերցրել են անվանումը։ Ճարտարապետներն ինտեգրել են շքեղ տունը ժայռի մեջ՝ այդպիսով ստեղծելով խիստ, բայց հարմարավետ մի կառույց, որից հիանալի տեսարան է բացվում դեպի ծովը:
Ճարտարապետներ Լաերտիս Անտոնիոս Անդո Վասիլիուն և Պանտելիս Կամպուրոպուլոսն այս նախագիծը միասին են իրականացրել:
Տանիքը տան առաջին հարկն է, այնտեղ գտնվող լողավազանն օգնում է զովություն պահպանել տանը, իսկ ստորգետնյա հարկերի պատերը կատարում են յուրատեսակ բնական ջերմակարգավորում:










1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



