Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով երկու պակիստանցի է զոհվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով Պակիստանի երկու քաղաքացիներ են զոհվել, եւս 10 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկրաշարժը գրանցվել է Աշքաշամ քաղաքից 50 կմ դեպի հարավ: Օջախը գտնվել է 211 կմ խորությամբ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայբեր-Պահտունհվա եւ Փենջաբ նահանգներում: Դրանք հետեւել են շուրջ 3 րոպե:
Ցնցումները զգացվել են նաեւ Լահորում, Իսլամաբադում, Փեշավարում, Սվատում, Չիտրալում, Մարդանում, Կոհատում, ինչպես նաեւ Քաշմիրում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



