Հնդկաստանում հրդեհի հետևանքով 110 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԱյսօր, Հնդկաստանի տեղական ժամանակով ժամը 03:30-ին հրդեհ է բռնկվել երկրի հարավ-արևմտյան Կերալա նահանգում՝ տաճարում տեղի ունեցող կրոնական փառատոնի ժամանակ, որի հետրանքով արդեն 110 մարդ մահացել է, 350-ը՝ վիրավոր է: Շատ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ըստ ria.ru-ի, հայտնում է IANS գործակալությունը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ փառատոնն ուղեկցող հրավառության ժամանակ կրակն ընկել է պահեստի տանիքին, որտեղ պահպանվել են պայթուցիկներ: Դա առաջացրել է պայթյուն, որն էլ դարձել է այդ ու հարակից մի քանի շինությունների փլուզման պարճառ:
Ենթադրաբար, տեղական իշխանությունները չեն թույլատրել փառատոնի ժամանակ կազմակերպել հրավառություն:
Դեպքի վայր է ժամանել Հնդկաստանի վարչապետ Նառենդրա Մոդին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



