Ռուսաստանի ուղղությամբ արձակված գնդակները հետ կգնան դեպի Եվրոպա. Զախարովա
INTERNATIONAL NEWSՍառը պատերազմի կրկնության մասին խոսելն այսօր ճիշտ չէ, բայց Մոսկվան եւ Վաշինգտոնը «տարբեր հայացքներ ունեն մի շարք խնդիրների շուրջ»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է «Միացյալ Ռուսաստանի» կազմակերպած «Թեկնածու» համաժողովի ժամանակ:
«Ներկայում երկու համակարգերի դիմակայություն չկա, մենք շատ հարցերում հանդես ենք գալիս միեւնույն գաղափարների օգտին՝ ազատության, ժողովրդավարության, շուկայական տնտեսության: (...) Ենթադրում եմ, որ թիրախներից մեկը, որի ուղղությամբ հարվածում է ԱՄՆ-ն, Եվրոպան, բայց ԱՄՆ-ն ուղղակիորեն չի կարող դիպչել դաշնակցին»,- ընդգծել է դիվանագետը՝ հավելելով, որ «Ռուսաստանի ուղղությամբ արձակված գնդակները կվերադառնան Եվրոպա՝ իսկապես զգալի հարված հասցնելով»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



