Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հրաչյա Մուրադյանը զոհվել է վիրավոր ընկերոջն օգնելիս (լուսանկար)

VIDEO

News.am-ը գրում է․

Պայմանագրային զինծառայող, շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Վերջին բանը, որ հասցրել է անել, ապրիլի 7–ին մոր տոնը շնորհավորելն էր։ Հավատացրել է, թե դիրքերում չէ, զորավարժությունների է մասնակցում։ Թեժ մարտերի մասին ոչինչ չի պատմել։ Իսկ մինչ այդ նրան տանն էին սպասում։

«Մենք սպասում էինք, որ ապրիլի 1–ին պիտի գար, հենց էդ օրը զանգեց, ասեց՝ արդեն դիրքերից իջել ենք չաստում ենք, դուրս կգանք ու ժամը 4–5–ի կողմերը տանը կլինենք։ 15 րոպե հետո էլ զանգեց ասեց՝ մեզ  տանում են ուրիշ տեղ, ասեց, որ երեք օր խաբար չեք ունենալու ինձանից, դիրքերում չեմ լինելու, Խոջալու եմ գնում, զորավարժությունների ենք։ Էդ օրերին մի քանի անգամ զանգեց ու միայն էդ էր ասում։ Վերջին անգամ ապրիլի 7–ին զանգեց, մամային շնորհավորեց, ասեց՝ հեռախոսիս մեջ զարյադկա չկա, չեմ կարա խոսեմ... Մենք զգում էինք, որ խաբում էր, բայց ուզում էինք իրան հավատայինք, որ դիրքերում չի...»,–NEWS.am–ին  պատմեց կրտսեր եղբայրը՝ հուզմունքը խեղդելով։ Մելիքը հիշեց, որ 2014–ի ամռանն էլ եղբայրը ոտքի էր ելել։  Երբ շփման գծում կրկին լարվել էր, զանգահարել էր զինկոմիսարիատ ու դիրքեր մեկնելու պատրաստակամություն հայտնել։

Զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Դավիթ Եղիկյանի պատմելով՝ Հրաչյան զոհվել է հակառակորդի գնդակից վիրավորված ընկերոջն օգնելու պահին։  «Հրաչը կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ, զոհվեց ընկերոջը օգնելու ժամանակ... Մարտական դիրքերում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու համար մահաբեր գնդակը իր վրա է վերցրել ու զոհվել»։ Գնդապետի տեղեկություններով՝ մարտական ընկերը ապաքինվում է, կյանքին վտանգ չի սպառնում։

Հրաչյան ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրը 8 տարեկան է, փոքրը որդին է՝  2,5 տարեկան։  Երեխաները կնոջ խնամքին են մնացել, որը գործազուրկ է, տուն չունեն, ապրում են վարձով։ Հարեւանների պատմելով՝ ծանր սոցիալական պայմաններում են։

Ընկերները վստահեցնում էին, որ անցած տարվանից ծառայության անցնելու պատճառը լոկ գումար վաստակելը չի եղել, հետաքրքրված էր զինվորական կյանքով։ Արցախյան պատերազմի մասնակիցներից մշտապես հարց ու փորձ է արել, թե ինչն ինչպես է եղել։ Թեեւ զինվորական պարտքը կատարել է 2001–2003 թվականներին՝ ծառայելով Հորադիզում, սակայն մշտապես վստահեցրել է, որ եթե կռիվ լինի, մեկնելու է առանց վարանելու։ 

«Մինչեւ էդ տարբեր մասնագիտություններ ա ձեռք բերել, բայց իրանը չէր, միշտ էլ  զրույցների ժամանակ ասում էր, որ պիտի գնա ծառայության։ Երբ  դարձավ պայմանագրային ծառայող, եկավ ասեց՝ ես իմը գտել եմ։  Իր համար դա համ աշխատանք էր, համ նախասիրություն, էնպես չի որ  ծառայության անցավ զուտ աշխատանքի համար»,–ասաց Բագրատ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Հրաչը  չէր դժգոհում եւ մարտի կեսերին ընկերներին արդեն զգուշացրել էր` կարճատեւ արձակուրդը անցկացնելու է Երեւանում, նախապատրաստվեն խնջույքի։  Միգուցե ոչ այս անգամ, բայց ընկերների հետ ավելի ուշ նշելու մի առիթ էլ էր լինելու՝ սպա պիտի դառնար։ Գնդապետի խոսքով՝ փաստաթղթերն էին պատրաստում, որ նրան ուղարկեին սպայական դասընթացների։

«Վերջերս Հրաչը սպա դառնալու ցանկություն հայտնեց։ Նրա ունակությունները, մակարդակը սպային վայել էին, համապատասխան փաստաթղթերը հավաքել, հերթագրել էինք, որ ուղարկեինք սպայական դասընթացների վերապատրաստման, նա պատրաստ էր զինվորականի կյանքին, իր տեսակով էդպիսին էր»,-ասաց գնդապետ Եղիկյանը։

Ապագա սպան էլ հուղարկավորվեց զինվորական պատիվներով Եռաբլուրում։

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board