«Արսենալը» նոր առաջարկ կանի «Ռեալին»
SPORTԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ հույս ունի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի տեղափոխությունը: Անգլիական ակումբը ավելի մեծ գումար կառաջարկի 27-ամյա ֆուտբոլիստի համար, հաղորդում է dailystar-ը: Արքայական ակումբն արդեն մերժել է 43 միլիոն եվրոյի առաջարկը, որն արել էր «Արսենալը» Բենզեմայի համար:
Անցած մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 21 գնդակ, կատարել է 12 գոլային փոխանցում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



