Ստոկհոլմում հոգեհանգստի արարողություն է մատուցվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ նահատակների համար
INTERNATIONAL NEWSԱրցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների հոգվոց հանգստյան համար ապրիլի 10-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։ Պատարագը մատուցեց Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:
Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդամներ:
Պատարագիչ հայր սուրբը քարոզի մեջ անդրադարձավ Արցախի սահմանին կատարված վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողմից ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանեցին Արցախի ժողովրդի խաղաղությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



