Աղբամանում երեխայի դի են հայտնաբերել
SOCIETYԱյսօր առավոտյան Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի բակերից մեկում մոտ 10 տարեկան տղա երեխայի դի են հայտնաբերել։ Նախնական տվյալներով՝ դին հայտնաբերել է բակը մաքրող կինը, երեխայի մարմինը պայուսակի մեջ է եղել։ Ոստիկանների տվյալներով՝ երեխային խեղդամահ են արել։
Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, նրանք հարցաքննում են բացի բնակիչներին։
Հայտնի է նաեւ, որ նախօրեին ամուսիններ էին ոստիկանություն դիմել ու ասել, որ իրենց 10 տարեկան որդին անհետացել է։ Այժմ նրանք պետք է փորձեն ճանաչել, հայտնաբերված երեխայի դին իրենց որդունն է, թե ոչ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



