Որևէ նոր փաստաթուղթ կամ Լավրովի փաստաթուղթ չկա, կան ՄԽ համանախագահների առաջարկություններ
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն են, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին տարիներին: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` լրագրողի խնդրանքով մեկնաբանելով, թե ինչ են ենթադրում «լավրովյան նախաձեռնությունները»: «Որևէ նոր փաստաթուղթ` Լավրովի փաստաթուղթ, չկա, կան համանախագահների առաջարկություններ: Դրանք հիմնված են երեք սկզբունքների և վեց տարրերի վրա, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին տարիներին»,-ասաց համանախագահը` պարզաբանելով, որ դրանք Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար դրույթներն են` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության:
Իսկ վեց տարրերից ամենակարևոր երկուսը համանախագահն առանձնացրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման և տարածքների վերադարձի հարցերը: «Այս երկու տարրերը պետք է դիտարկել որպես ամբողջություն` առանց մեկը մյուսին գերակայություն տալու: Այս մասին է խոսքը գնացել այսպես կոչված «լավրովյան նախաձեռնություններում»: Բացի այդ երկու տարրերից, կան նաև հարցեր` կապված փախստականների վերադարձի, Հայաստանն ու ԼՂ-ն կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի, նաև խաղաղապահ առաքելության տեղակայման հետ: «Խաղաղապահն երի տեղակայումը պետք է լինի միայն եզրափակիչ փուլում, երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը»,-ասաց Պոպովը (համանախագահը չհիշատակեց ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող պարտադիր կամարտահայտության տարրը-հեղ.):
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ապրիլի 5-ից տարածաշրջանում են: Բաքվում հանդիպումներից հետո նրանք այցեցել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա եկել Երևան: ՀՀ Նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ հանդÕ �պումներից հետո նրանք այցի արդյունքներն ամփոփում են հայաստանյան լրատվամիջոցների համար:



