Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Անհասցե հայտարարությունները Արդբեջանին թույլ կտան շարունակել սադրիչ գործողությունները. Մանվել Ղումաշյան

SOCIETY

Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար նախ անհրաժեշտ է շփման գծում ներդնել մոնիտորինգի մեխանիզմներ: Եթե կոնկրետ գործողություններ չլինեն, և հնչեն միայն անհասցե հայտարարություններ, ապա Արդբեջանը շարունակելու է սադրիչ գործողությունները:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա»հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով փորձագետՄանվել Ղումաշյանը:

«Եթե միջազգային հանրությունը փորձի լուրջ զբաղվել խնդրով, ապա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոնիտորինգի մեխանիզմներ պետք է ներդնի, դա  անհրաժեշտություն է: Դա հնարավորություն կտա հստակ պարզել, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Այդ դեպքում, բնականաբար, համանախագահներն անհասցե հայտարարություններ չեն անի, հստակ կերևա, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը և համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն նրա նկատմամբ»,-ասաց փորձագետը: Նրա խոսքով, եթե դա չկա, ապա խնդրի լուծում չի լինի, որովհետև Բաքուն, իր ներքին խնդիրներից ելնելո վ, ժամանակ առ ժամանակ կգնա այս քայլին:

«Քանի դեռ խնդիրը լուծված չէ, Ադրբեջանը, տեսնելով, որ աշխարհի հզորները զբաղված են այլ հարցերով, ժամանակ առ ժամանակ շփման գծում կրկին սադրելու է իրավիճակը: Այդ երկիրն ունի տնտեսական ճգնաժամ, նավթի գների անկում, հետևաբար ինչ-որ ձևով փորձելու է ժողովորդի ուշադրությունը շեղել, ցույց տալ, որ նավթից ստացվող գումարները գնում են ղարաբաղան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գործին»,-ասաց Մանվել Ղումաշյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ նա նշեց, որ, ըստ էության, որևէ նոր բան չկա: Ընդհանուր առմամբ, նույն շեշտադրմամբ հայտարարություններն են: Եվ այս փուլում նրանցից ավելին սպասել պետք էլ չէր:

«Իրավիճակն առանց այն էլ թեժ է, նրանց համար թիվ մեկ խնդիրը հավասարակշռությունը պահելն է, որպեսզի չվնասվի առանց այն էլ փխրուն գործընթացը: Ի վերջո, քաղաքականությունը միայն այն չէ, ինչ ջրի երեսին երևում է: Ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ, Սիրիայում իրավիճակի լարվածությամբ պայմանավորված որևէ կողմին ձեռնտու չէ ղարաբաղյան խնդրի թեժացումը: Չորսօրյա պատերազմն ավարտվեց առաջին հերթին մեր զինվորների, մեր բանակի ջանքով, բայց միջազգային հանրության միջամտությունն էլ կար»,-ավելացրեց Մանվել Ղումաշյանը;

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Մանվել Ղումաշյանը նշեց, որ դա բացատրվում է հետևյալ կերպ` Ռուսաստանը ցանկանում է իր կողմում պահել թե Հայաստանին, թե Ադրբեջանին:

«Այստեղ մեր դիվանագիտությունը լուրջ անելիք ունի: Պատերազմից հետո պետք է խնդրին լուրջ վերաբերել և Ռուսաստանին հետևողականորեն ասել, որ մենք վերջ ի վերջո ռազմավարական գործընկերներ ենք: Հարց բարձրացնել, որ եթե ռազմավարական գործընկերներ ենք, ապա որտե՞ղ է դա երևում: Օրինակ, Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, և դա պարզ երևում է: Ռուսաստանին պետք է դա անընդհատ ասվի: Ամեն դեպքում հայկական կողմի  վերջին հայտարարություններում այդ միտումը երևում է»,-հավելեց փորձագետը:   

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation