Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Նաիրա Կարապետյանն անդրադարձել է ԼՂ պատերազմի դիվանագիտական ճակատին

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը հոդված է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գում ընթացող պատերազմի դիվանագիտական ճակատի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Նաիրա Կարապետյանի աշխատակզմից:

Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Եվս մեկ անգամ խոնարվելով մեր ազգի թիվ մեկ պարծանքի և հպարտության՝ հայ զինվորի առջև, ուզում եմ 2 խոսքով կիսվել պայքարի մեկ այլ փուլի՝ դիվանագիտականի մասին։ Ընկերներիցս շատերն այս օրերին արտահայտվել են այս թեմայով, բայց քանի որ հարցն ինձ էլ անտարբեր չի թողնում, և քանի որ շատերից ավելի լավ եմ ծանոթ այդ ոլորտին, ցանկացա անդրադառնալ արտաքին գործերի աշխատանքին:

Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում:

Եվ ուրեմն.
- Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել` ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ։

- Արտերկրում մեր բացառապես բոլոր դեսպանություններն իրադարձությունների առաջին ժամերից 24 ժամյա նոն-ստոպ ռեժիմով աշխատել են դեպքերի օբյեկտիվ զարգացումներն իրենց մայրաքաղաքներում ներկայացնելու ուղղությամբ:

- Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից: Եվ նրանց հաջողվել է սակավ ռեսուրսներով գերազանց հակազդում ապահովել հառակակորդի` լուրջ ֆինանսավորում ստացող մեծաթիվ տեղեկատվական խմբերին:

- Հետաքրքիր է` ի՞նչ են պատկերացնում շատերը` «ավելի ակտիվ լինել» արտահայտության տակ: Կարևոր է շատ հստակ հասկանալ, որ եթե մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ ես, կամ բրուտ-ատաղձագործ, ապա հավանականությունը, որ մեր դիվանագիտության անելիքների վերաբերյալ ավելի ճիշտ մոտեցումներ ունես, քան ոլորտի պրոֆեսիոնալները, զրոյական է:

- Եվ իրոք, դիվանագետի աշխատանքն ամենաանշնորհակալներից է: Եթե մեր զինվորների սխրանքներին տեղում ենք իրազեկվում ու հպատրանում դրանցով, ապա դիվանագետների աշխատանքը դրական է հենց այն ժամանակ, երբ այն հնարավորինս անտեսանելի է արվում: Ինչքան էլ շատ բարձրագոչների դուրը չգա, բայց այս դաշտում չունենք աջուձախ PR-վողներ, այլ անձնվիրաբար ու լուռ իրենց աշխատանքն անող մասնագետներ: Ասեմ ավելին՝ վտանգավոր է բարձրաձայներ դիվանագիտական աշխատանքների մադին, վտանգավոր է։

Անձամբ լավատեղյակ լինելով թե՛ ԱԳՆ կենտրոնական ապարատի, թե՛ արտերկրում մեր դեսպանությունների գործունեությանը` կարող եմ հավաստիացնել, որ մերոնք այսօր աշխարհում ոչ մի երկրի դիվանագետների չեն զիջում իրենց մասնագիտական որակներով:

Ուրեմն եկեք մեզ դուր չեկող երևույթների համար քարկոծման օբյետկներ չփնտրենք ինքներս մեր մեջ: Հատկապես այս շրջանում շատ կարևոր է դադարել ներքին թշնամիներ փնտրելը: Դա ում ասես ձեռնտու է, բայց ոչ մեզ:

Արտաքին ոլորտում աշխատողների շուրջ հիմա ևս պետք է համախմբվել. թե ԱԳՆ, թե խորհրդարանական դիվանագիտական հարթակներում և թե Սփյուռքի մեր կառույցների աշխատանքներում։ Սա ևս մեկ ճակատ է այդ նույն նենգ թշնամու դեմ»։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation