Ոչ ստանդարտ հանգստի սիրահարների համար. լողացող առանձնատան կոնցեպտ
LIFEBMT Group BMT Asia Pacific միջազգային ճարտարապետական ընկերության մասնաճյուղի մասնագետները ներկայացրել են «լյուքս» դասի SeaScape լողացող առանձնատների կոնցեպտ: Այս մասին հայտնում է novate.ru-ն:
Մեկ առանձնատան տարածքը կկազմի 65 քմ: Հաճախորդի ցանկության դեպքում դրա տարածքը կարելի է մեծացնել մինչև 170 քմ՝ ստանդարտ «հավաքածուին» ավելացնելով սոլյարի և լողավազան:
Հեղինակների կարծիքով՝ այդ նախագծի գլխավոր առանձնահատկություններից մեկը թափանցիկ գլանն է (4 մ տրամագծով) լողացող կառույցի կենտրոնում՝ ծովի մակարդակից իջեցված: Ավելին՝ այնտեղ կարելի կլինի անկողին տեղադրել:
Ներկայումս ընկերությունը հովանավորներ է փնտրում իր կոնցեպտի իրականացման համար:




1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



