Հարցվածների մեծամասնությունը չի տեսնում Վրաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
SOCIETYԼեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ պետք Է զբաղվի ոչ թե Վրաստանը, այլ համաշխարհային քաղաքականության խոշոր խաղացողները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է «Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը» հարցման մասնակիցների 50,6 տոկոսը, որն անցկացվել Է Sputnik-ի կայքում:
Մինչդեռ Sputnik-ի ընթերցողների 25,3 տոկոսը կարծում Է, որ այս հակամարտության կարգավորման միջնորդի դերը կարող Է ստանձնել Վրաստանը: Նրանց հետ համաձայն չԷ հարցման մասնակիցների 17,8 տոկոսը, ովքեր վստահ են, որ Վրաստանում չկա հակամարտությունների կարգավորման համապատասխան փորձ:
Իսկ հարցվածների 6,3 տոկոսը չգիտե՝ Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



