Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
POLITICSՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 11-ին ընդունել է Ասիական Զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին, նախարարը գոհունակությամբ է խոսել վերջին տարիներին Հայաստանում Ասիական Զարգացման բանկի ակտիվ գործունեության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, մասնավորապես` Կոշտ թափոնների կառավարման (SWM) ներդրումային ծրագրին, Երկրորդական քաղաքների զարգացման ներդրումային ծրագրին և Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



