Բելգիահայերն Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են անցկացրել
INTERNATIONAL NEWSԲրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ապրիլի 10-ին կայացել է Բելգիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի բողոքի ցույցը: Այս մասին տեղեկացրին Անտվերպենում գործող «Նուարդ» մշակութային միության մամուլի ծառայությունից՝ նշելով «Հայկական եռագույնով ու բազմաթիվ ցուցապաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Մենք Արցախ ենք», «Ղարաբաղը մերն է», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Արցախից», «Ալիեւ՝ ահաբեկիչ» եւ այլն, բելգիահայերը համերաշխություն ցուցաբերեցին Արցախի արդարացի պայքարին, պատրաստակամ եղան առաջին իսկ կանչի դեպքում մեկնել ռազմաճակատ:
Չնայած ոստիկանների աչալուրջ հսկողությանը, Ադրբեջանի դեսպանատան մուտքի մոտ ցուցարարներից մեկը դրեց «Կոկա-կոլա»-ի շիշ՝ որպես հավաստում այն բանի, որ անգամ վերջինս տարիքով մեծ է «դարավոր» Ադրբեջանից»:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



