Մոսկվայում տեղումների պատճառով մոտ 300 չվերթ է հետաձգվել
INTERNATIONAL NEWSՏեղումների և փոթորկի պատճառով երեկ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 300 չվերթ է հետաձգվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Նախնական տվյալներով՝ «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում 286 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ 146 ժամանող և 141 մեկնող»,-ասել է գործակալության աղբյուրը։
Նշվում է, որ 17 չվերթներ «Շերեմետևոյից» տեղափոխվել են Ռուսաստանի այլ օդանավակայաններ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 6 ինքնաթիռ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



