Հոլիվուդյան աստղեր, որոնք հրաժարվում են միմյանց հետ աշխատել
LIFEՊատահում է, որ ֆիլմում լավագույն ընկերները իրական կյանքում միմյանց տանել չեն կարողանում:
Օրինակ, Սառա Ջեսսիկա Պարկերը և Քիմ Քեթրոլը «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում լավագույն ընկերուհիներ են, իսկ իրական կյանքում ոչ միայն վիճել են, այլև հրաժարվում են միմյանց հետ աշխատել: Եվ նրանք մենակ չեն:

Նիկ Նոլտլի և Ջուլիա ՌոբերթսՆրանց վիճաբանությունները սկսել են 1994 թվականին` «Ես սիրում եմ տհաճություններ» ռոմանտիկ կոմեդիայի շուրջ: Ֆիլմում կարող է թվալ,որ նրանք սիրում են միմյանց, սակայն դա այդպես չի:Երբեմն տեսարանները նկարահանվում էին առանձին - առանձին:

Ջուլիան նկարագրում էր Նիկին որպես «շատ տհաճ մարդու», իսկ Նոլտին պատասխանում էր. «բոլորը գիտեն, որ Ջուլիան լավ մարդ չի»: Կարծես, նրանք իրար վրա շատ մեծ ազդեցություն են թողել, քանի որ 15 տարի անց դեռ շարունակում են հարցազրույցների ժամանակ միմյանց վրա ցեխ շպրտել:

Բիլլ Մյուրրեյ և Լյուսի Լյու. Բիլլը չի նկարահանվել «Չարլիի հրեշտակները» ֆիլմի երկրորդ մասում: Պատճառը նրա և հրեշտակներից մեկի թշնամությունն էր:Մյուրրեյը դուրս էր գալիս նկարահանումների հետևյալ խոսքերով. «Ես գիտեմ, թե ինչու եք դուք այստեղ: Ձեզանից յուրաքանչյուրը հատուկ տաղանդ ունի, բայց ինչ եք դուք այստեղ անում: Դուք չեք կարող այստեղ նկարահանվել»,- դիմում էր նա Քեմերոն Դիասին, Լյուսի Լյուին և Դրյու Բերրիմորին:



