Հալեպում շարունակվում է հայաբնակ թաղամասերի հրթիռակոծումը
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաքում համեմատաբար կարգավորվել են էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումները։ Ինչպես հաղորդում է հայկական «Գանձասար» թերթը, էլեկտրաէներգիայի մատակարարումը օրական կազմում է 6 ժամ, իսկ ջուրն արդեն հասանելի է դարձել Հալեպի շատ թաղամասերի համար։ Սակայն հալեպցիները կտրված են արտաքին աշխարհից, հասանելի չէ նաեւ ինտերնետը։
Ինչ վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը, ապա իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին Հալեպի Նայալ թաղամասի հրթիռակոծումից զոհվել է մեկ մարդ, կան նաեւ վիրավորներ։ Նրանց ազգային պատկանելիության մասին թերթը ոչինչ չի հայտնում։
Ահաբեկիչների հրթիռները չեն շրջանցել նաեւ հայկական Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծումից թաղամասին հասցվել է նյութական վնաս։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



