Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ զինուժի կողմից չկասեցվելու դեպքում Ադրբեջանն իր ներխուժումը ներկայացնելու Էր որպես ԵԽԽՎ-ի՝ Սարսանգի ջրամբարի «բանաձևի իրագործում».«168 ժամ»

SOCIETY

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

««Դիվանագետների վրա քար շպրտելը, ինչպես որ հակառակորդի դիմաց կանգնած զինվորների վրա քար շպրտելը, անբարոյական Է, որովհետև դիվանագետն Էլ նույն զինվորն Է արտաքին ասպարեզում»,– այս միտքն արտահայտել Է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս տարվա փետրվարին՝ ներկայացնելով 2015 թվականին ԱԳՆ-ի գործունեության արդյունքները, որոնք, բնականաբար, աչքի են ընկել միայն ձեռքբերումներով։ Դժվար Է ասել, Երկու ամիս առաջ Նալբանդյանը գիտե՞ր, կամ կռահո՞ւմ Էր՝ ինչ Է տեղի ունենալու ապրիլի 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանագծին։ Դժվար Է ասել՝ արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարի այդքան սիրելի Ռուսաստանը (որի վարչապետը հայտարարում Է, թե իրենք արբանյակից հետևում են սահմանագծին տեղի ունեցող զինուժի շարժին, ասել Է թե՝ գիտեին, որի Ադրբեջանը հարձակում Է նախապատրաստում) Նալբանդյանին տեղեկացրել Էր Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ իմանալ-չհայտնելու պայմանով, բնականաբար։ Բայց ակնհայտ Է, որ «դիվանագետների վրա քար չշպրտելու» իր անսահման դիվանագիտական այդ ձևակերպմամբ Նալբանդյանը կարծես իրեն ապահովագրում Էր այսօրվա քննադատությունից։ Որովհետև Նալբանդյանը կարող Էր գոնե կռահել, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում Հայաստանում ավելի շատ ու ավելի խորությամբ են սկսելու խոսել այն մասին, որ Ադրբեջանը հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանել Է Ռուսաստանի վաճառած զենքով։ Ու, ենթադրաբար, Նալբանդյանը պետք Է կռահած լիներ նաև, որ այդ մասին խոսելով Հայաստանում՝ խոսելու են նաև բոլոր այն մարդկանց, առաջին հերթին՝ ազգությամբ հայերի մասին, ովքեր տարիներ շարունակ արդարացնում Էին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանրն։ Իսկ ինքն այդ արդարացնողների առաջամարտիկն Էր, որը, ի տարբերություն հայաստանյան շատ «փորձագետների» ու «քաղաքագետների», դա անում Էր միջազգային հարթակներում ու լրատվամիջոցների Էջերում, ու, ամենակարևորը՝ օգտագործելով ՀՀ արտգործնախարարի կարգավիճակը։ Երևի դրա համար Էր ասում, որ «դիվանագետների վրա քար շպրտելն անբարոյականություն Է»։ Իսկապես անմեղսունակության աստիճանի հասնող բարոյականությունը միայն կարող Էր ստիպել չբարձրաձայնել ԵԽ ԽՎ-ում, առաջին հերթին՝Հայաստանի խայտառակ դիվանագիտության հետևանքով ընդունված Սարսանգի ջրամբարի բանաձևի մասին, որը Նալբանդյանն անվանում Էր «տեխնիկական բնույթի» փաստաթուղթ, ու որը նույն Նալբանդյանը, հղում անելով ադրբեջանական քարոզչությանը, գնահատում Էր՝ որպես «թղթի կտոր»։

Հետաքրքիր Է, գոնե ապրիլի 2-ից հետո Նալբանդյանը հասկացա՞վ, որ այդ «թղթի կտորն» Ադրբեջանին հնարավորություն տվեց հարձակումը սկսել նաև հենց այն հատվածից, որը տանում Էր դեպի Սարսանգի ջրամբար։ Հետաքրքիր Է՝ Նալբանդյանը հասկացա՞վ, որ Լեռնային Ղարաբաղի զինուժի կողմից չկասեցվելու դեպքում, Ադրբեջանն իր ներխուժումը ներկայացնելու Էր՝ որպես ԵԽ ԽՎ-ի «բանաձևի իրագործում»։ Ապրիլի 2-ից հետո հերթական անգամ ու վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանը, չունենալով արտաքին քաղաքականություն, առավել ևս, չունի արտաքին գործերի նախարարություն ու հատկապես՝ այդպիսի անվանումով նախարար։ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայության կենդանի վկայությունն Է։ Ապրիլի 2-ից հետո, սակայն, Հայաստանում հանրային-քաղաքական հարթությունում սկսվեցին գործընթացներ, որոնք ուղղված են կորսված ինքնիշխանության վերականգնմանը։ Դա անհրաժեշտաբար պահանջելու Է հրաժարականներ, որոնց մի մասը, նույնքան անհրաժեշտաբար, պետք Է լինի աղմկող՝ համապատասխան հիմնավորումներով ու բացահայտումներով։ Այդ հրաժարականներից հետո ու այդ հրաժարականներով պետք Է սկսել սեփական, բացառապես Հայաստանի շահի սպասարկմամբ զբաղվող արտաքին քաղաքականության վերականգնումը։ Իսկ Էդվարդ Նալբանդյանի ճակատագրի համար չարժե անհանգստանալ։ Նրա համար հաստատ Մոսկվայում որևէ աշխատանք կգտնվի։ Ոչ Հայաստանի դեսպանատանը, բնականաբար»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation