Գագիկ Մինասյանը գազի ու էլեկտրաէներգիայի էժանացման հնարավորություն է տեսնում. ՀԾԿՀ-ն սակագնի վերանայման հայտ չի ստացել
VIDEOՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել պաշտոնական փաստաթուղթ սահմանի վրա գազի էժանացման վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից էլ չի ստացել գազի սակագինը վերանայելու վերաբերյալ հայտ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի Ö �արտուղար Մարիամ Ստեփանյանը` պատասխանելով հարցին` արդյոք հանձնաժողովն արդեն սկսել է վերահաշվարկ կատարել և ուսումնասիրել, թե սպառողների համար ինչ ազդեցություն կունենա սահմանին 1000 քմ գազի դիմաց 165 դոլարի փոխարեն 150 դոլարի գանձումը: «Երբ ունենանք վավերացված փաստաթուղթը գնի էժանացման վերաբերյալ և մեր նախաձեռնությամբ սկսենք ուսումնասիրությունը, հանրային իրազեկում կապահովենք: Իսկ եթե «Գազպրոմ Արմենիա»-ից ստանանք սակագնի վերանայման հայտ, իրենք իրենց հերթին կտեղեկացնեն այդ մասին»,-ասաց Մարիամ Ստեփանյանը:
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կէժանանա ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի սակագինը:«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է վերահաշվարկ կատարի ու որոշի` կէժանանա՞ սպառողների համար, թե ոչ: Կան հաշվարկի տարբեր տեսակներ, դրանցից մեկն ասեմ` գազի գնի էժանացումը բերում է սպառման ծավալների մեծացման և դա բերում է ընդհանուր ծախսերի մեջ կայուն անխուսափեÕ �ի ծախսերի համամասնության նվազման: Բավականին բարդ հաշվարկներ են: Բայց ասել, որ գինը պետք է էժանանա սպառողների համար, դա միանշանակ է, ավելին` ես կարծում եմ, որ պետք է էժանանա նաև էլեկտրաէներգիայի գինը, քանի որ մեր կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը արտադրվում է հենց ՋԷԿ-երում` գազի օգտագործմամբ»,-նշեց պատգամավորը:
Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի 1000 խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Պայմանավորվածությունը վերջնականացել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան այցի շրջանակներում: