Բորիս Գռիզլովը բացառվել Է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Բորիս Գռիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից բացառելու մասին: Փաստաթուղթն ապրիլի 12-ին հրապարակվել Է Կրեմլի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սույն հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից:
Գռիզլովը 2004 թվականից զբաղեցնում Էր ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամի պաշտոնը: Նա 2002 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անփոփոխ նախագահն Է, ինչպես նաեւ ընդգրկված Է «Ռոսատոմ» կորպորացիայի դիտորդական խորհրդում եւ Ռուսաստանը ներկայացնում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման խնդրով եռակողմ խմբում:
2001-ից մինչեւ 2003 թվականը Գռիզլովը գլխավորել Է ներքին գործերի նախարարությունը, իսկ հաջորդ ութ տարում եղել Է Պետդումայի խոսնակը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



