Ամենաշոգ ջերմաստիճանն այս տարի Երեւանում եղել է հուլիսի 10-ին՝ 40.5 աստիճան. Գագիկ Սուրենյան
SOCIETYԱմենաշոգ ջերմաստիճանը Երեւանում եղել է հուլիսի 10-ին՝ 40.5 աստիճան, եւ հուլիսի 15-ին Մեղրիում՝ 41.1 աստիճան: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ամփոփելով հուլիսի եղանակը:
«Այս տարի գրանցված ցուցանիշները չեն գերազանցել նախորդ տարիներին գրանցված բարձր ջերմաստիճանները: 2010 թվականին օգոստոսի 3-ին Երեւանում գրանցվել է 42 աստիճան, իսկ 2011 թ.-ի հուլիսի 31-ին Մեղրիում՝ 43,7 աստիճան: Ամեմաշոգ ամառներն ունեցել ենք 2000, 2006, 2010 եւ 2011 թվականներին: 2006 թվականին 20-25 օր շարունակ Երեւանում դիտվել է 38-41, իսկ 5 օր շարունակ 41-ից բարձր ջերմաստիճան»,-ասել է Գագիկ Սուրենյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



