Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Վերնիսաժը փոփոխության կենթարկեն

SOCIETY

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման եւ բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երեւանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող անձանց հետ:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ քննարկմանը մասնակցել են նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային չորս տարբերակներ:

Ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայումս չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի վերնիսաժը: Տարածքը նաեւ կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով, ամբողջ հատվածը կբարեկարգվի եւ կկանաչապատվի:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ տարածքի բարեկարգումն ու արդիականացումը մայրաքաղաքի համար սպասված ծրագիր է, որի արդյունքում Երեւանի կենտրոնում կձևավորվի հանգստի գոտի, որը միաժամանակ կլինի նաեւ միանգամայն նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ եւ առեւտրային տարածք:

«Ավելի քան քսան տարի առաջ ինքնաբուխ ձեւավորված «Վերնիսաժը» տարիների ընթացքում մասնակիորեն փոփոխվել է, սակայն այդքանով հանդերձ՝ այսօր այն մայրաքաղաքի կենտրոնին հարիր չէ: «Վերնիսաժի» տարածքը Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջանկյալ հատվածում գտնվող, արդեն իսկ բարեկարգված խաչքարերի պուրակի շարունակությունն է, որն այսօր, ցավոք, ամենեւին էլ այդպիսին չէ: Երեւանի քաղաքապետարանը բազմիցս շեշտել է, որ անելու է հնարավորը՝ մայրաքաղաքի բնակիչներին վերադարձնելու երբեմնի բարեկարգ հանգստի գոտիները»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Հանդիպման մասնակցիները Դավիթ Օհանյանից հետաքրքրվել են, թե շինարարության ընթացքում Վերնիսաժը փակվելո°ւ է, թե° ոչ եւ արդյո°ք արդիականացված տարածքում կապահովվեն բոլորի համար վաճառատեղեր:

Ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալն հավաստիացրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով՝ տեղում առեւտրային գործունեություն իրականացնողներին հնարավորություն ընձեռելով չընդհատել եւ շարունակել իրենց աշխատանքը:

Այս ծրագրով փոփոխության կենթարկվի նաեւ տեղում իրականացվող առեւտուրը. «Բարեկարգման եւ արդիականացման ծրագրից հետո Վերնիսաժում կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի եւ հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Ինչ վերաբերում է առաջիկայում Վերնիսաժից տեղահան լինելու ճակատագրին արժանացող առեւտրականներին, ապա շատ կասկածելի է, որ նման միտքը վերջիններիս կուրախացնի: Հաշվի առնելով, որ տարածքն արդեն երկար տարիների պատմություն ունի, այս վաճառականներն արդեն ունեն իրենց տեղը եւ հաճախորդները: Իսկ հնարավոր տեղափոխության դեպքում հավանական է, որ կզրկվեն սրանցից գոնե մեկից:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation