Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Մարդիկ ցանկանում են մշտապես երիտասարդ մնալ և ավելի երկար ապրել. Ահարոն Չեխանովեր

SOCIETY

Մարդիկ ցանկանում են մշտապես երիտասարդ մնալ և ավելի երկար ապրել: Վերջին մեկ դարում հենց գիտության միջոցով հնարավոր է դարձել ավելի երկարացնել մարդկային կյանքը: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում նշեց Նոբելյան մրցանակի դափնեկիրԱհարոն Չեխանովերը, ով հանդես եկավ «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյոք բուժելո՞ւ ենք բոլոր հիվանդությունները և ի՞նչ գնով» դասախոսությամբ:

«Իսրայելը Հայաստանի նման փոքր երկիր է. մենք 8 միլիոն բնակիչ ունենք, դուք` 3, մենք ունենք նմանություններ: Երկրների միջև կան քաղաքական խնդիրներ, բայց հույս ունեմ, որ այս շաբաթ գիտությունը կօգնի հաղթահարել մեզ քաղաքական պատնեշները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`իր դասախոսությունն այսպես սկսեց Ահարոն Չեխանովերը:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը խոսեց այն մասին,թե ինչպես է վերջին տարիներին հաջողվել երկարացնել մարդկային կյանքը:

«Բոլորը գիտեն, որ մենք ուզում ենք միշտ երիտասարդ մնալ և ապրել երկար: Պատմական տեսակետից 100 տարի առաջ մարդիկ միջինը 50 տարի էին ապրում: Այսօր մարդիկ ավելի երկար են ապրում` միջինը 85 տարի: Մենք երկարացրել ենք մեր կյանքի տևողությունը 35 տարով: Հին հույները միջինն ապրում էին 30 տարի: Մեզ պահանջվեց չորս հազար տարի`կյանքը երկարացնելու համար»,-նշեց նա:

Ահարոն Չեխանովերը կյանքի երկարացման մեջ հաջողությունները կապում է գիտության և տեխնիկայի զարգացման հետ:

«Գիտությունը բարելավում է մարդկային կյանքը: Բայց կյանքի երկարացումն էժան չի նստել»,-ընդգծեց նա:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը վերհիշեց, որ ժամանակին մարդիկ մահանում էին սովորական ինֆեկցիաներից: Նա կարևորեց այն փաստը, որ այժմ գոյություն ունեն դեղեր, որոնք շատ կարևոր են մարդու համար:

Դասախոսության ընթացքում գիտնականը խոսեց նաև պատահաբար հայտնաբերված դեղորայքի մասին`հավելելով, որ հիմա հակաբիոտիկը կարող է փրկել մարդկանց:

Չեխանովերը խոսեց նաև այն մասին, որ գիտությունը շատ հաճախ օգտագործվում է մարդ սպանելու համար:

Հարցին`արդյոք բժշկության վերջնակետը մարդուն անմահ դարձնե՞լն է, նոբելյան մրցանակի դափնեկիրը նշեց. «Ես չեմ հավատում դրան: Բոլորն ուզում են անմահ լինել, մարդիկ փող են ծախսում իրենց մարմինները սառեցնելով: Չեմ կարծում, որ մեքենան կկարողանա դա իրականացնել: Եթե ես իմ ուղեղը փոխեմ, ես այլևս չեմ լինի, ուրիշ  մարդ կլինի: Բայց մենք կարող ենք երկարացնել կյանքը. այսօր ծնվածները կարող են ավելի երկար ապրել»:

Գիտնականի խոսքով`այժմ անհրաժեշտ է լուծել այն հիվանդությունների հարցը, որոնց բուժման համար մեխանիզմներ չեն մշակվել: 

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերը ծնվել է 1947թհոկտեմբերի 1-ին ՀայֆայումԻսրայել: 1971թբնագիտության ասպարեզում մագիստրոսի կոչումստանալուց հետո ավարտել է Երուսաղեմի Հադասսահ բժշկական համալսարանը: 1981թՉեխանովերը Հայֆայում գտնվող Տեխնիոն Իսրայելի տեխնոլոգիականհամալսարանուÕ ´ ստացել է դոկտորական աստիճան՝ կենսաքիմիայի բնագավառում: 2004 թիսրայելցի կենսաբանը իր գործընկերներ Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզիհետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համարՈրպես գիտության բնագավառում Իսրայելի առաջին նոÕ �ելյան մրցանակակիր՝  Ահարոն Չեխանովերը մեծ ներդրում ունի ինչպես Իսրայելի տեխնոլոգիական համալսարանիայնպես էլԻսրայելի պատմության մեջ:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ըՄասնակիցներն են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն ՉիխանովերըԷյ-Իշի ՆեգիշինԴենՇեխտմանըԱդա ՅոնաթըՋոն Ուորենը 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future