Բեռլուսկոնին կրկին չհամբերեց` փոխելով «Միլան»-ի գլխավոր մարզչին
SPORTԻտալական մարզական ԶԼՄ-ներում վաղուց էր շրջանառվում տեղեկություն առ այն, որ «Միլան»-ի ղեկավարությունը դժգոհ է ակումբի ներկայիս ցուցանիշներից: «Արմենպրես»-ը, վկայակոչելով իտալական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին, հայտնում է, որ Սինիշա Միխայլովիչն այլևս «Միլան»-ի գլխավոր մարզիչը չէ:
Իտալական ակումբի ղեկավարությունը հերթական մասնագետին հնարավորություն չտվեց ընթացքի մեջ մրցաշրջանն ավարտել: Արդեն պարզ է նաև, թե ով է լինելու Միխայլովիչի իրավահաջորդը. «ռոսոների»-ն մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջ կմարզի «Միլան»-ի երիտասարդական թիմի մարզիչ, նախկինում անվանի ֆուտբոլիստ Քրիստիան Բրոկին:
Միխայլովիչին Բրոկիով փոխարինելn ամենևին էլ ստեղծված իրավիճակում հարցի լուծում չի կարող լինել. «Միլան»-ը իտալական «Ա Սերիա»-ի 32-րդ տուրից հետո զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` բավականաչափ հետ մնալով «Չեմպիոնների լիգա»-ի ուղեգրի համար պայքարող «Ռոմա»-ից: Եթե «Միլան»-ի օգտին ներկայում կա 56 միավոր, ապա հռոմեական «գայլերը» 8 միավորով գերազանցում են նրանց` գրեթե անհնարին դարձնելով «Միլան»-ի` եվրոպական խոշորագույն ֆուտբոլային մրցաշարի ուժեգրի նվաճումը: Հատկանշական է նաև, որ Միխայլովիչի գլխավորությամբ &la quo;Միլան»-ը կարողացել է դուրս գալ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պետք է ուժերը չափի «Ա Սերիա»-ի գործող չեմպիոն և առաջատար «Յուվենթուս»-ի դեմ:
Բրոկին վերջին 3 մրցաշրջաններում դարձավ 5-րդ մասնագետը, ով «Միլան»-ը գլխավորելու հնարավորություն է ստացել: