Հիմա գլխավորը Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումն է. Գերմանիայի դեսպան
INTERNATIONAL NEWSՀիմա գլխավորը Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումն է։ Այս մասին ապրիլի 12-ին լրագրողներն ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Նրա խոսքով՝ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումը խաղաղ գործընթացում մեկ քայլ հետ էր։ Այդ պատճառով ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայմայերը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը։ «Կարեւոր է, որ այն պահպանեն երկու կողմերն էլ, եւ ըստ իմ պատկերացումների՝ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ դրական դինամիկա է նկատվում։ Սակայն ես կրկնեմ, որ այս կարեւորագույն պահին գլխավորը Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումն է»,- նշել է Քիսլերը։
Հարցին, թե ինչու է Գերմանիան հրաժարվում նշել իրական ագրեսորին, դեսպանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ պետք է ասեի։ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահները, որոնց մենք անխոս վստահում ենք, արդեն եղել են Բաքվում, Ղարաբաղում եւ Երեւանում, եւ պետք է սպասել, թե ինչ կլինի ապագայում»։



