4 հայ հրացանակիրներն` ընդդեմ 87 ասկյարի. անհավանական մարտեր
BLOGՍամ Մալիյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
18 ամյա 4 հայ զինվորներ 2 ժամվա մարտերի արդյունքում 87 ասկյար, այդ թվում՝ մի քանի սպա են ոչնչացրել:
Ընդամենը մեկ դիրք, 250 մետր չեզոք գոտի, 4 հայ հրացանակիր և ադրբեջանական մեկ ամբողջ գումարտակ: Շրջանաձև պաշտպանություն կազմակերպելով, զրկված լինելով թիկունքային աջակցությունից և պահուստից՝ 4 հայ զինվորները գործնականում ոչնչացրել են մի ամբողջ գումարտակ:
Ասկյարները չդիմանալով իրադարձությունների նման զարգացմանը՝ դիմել են Т-90 մարտական տանկի օգնությանը և ընդամենը դրանից արձակված մեկ ճշգրիտ կրակով զոհվել են հայ արի 4 մարտիկները: Միայն նրանց ոչնչացնելուց հետո է ադրբեջանցիներին հաջողվել մի քանի ժամով պահել հայկական դիրքը:
Գիտեմ, որ նման բաները չի կարելի ցույց տալ կամ գծանշել, բայց այդ հերոսության մասին մոռանալը նշանակում է մատնել տղերքի մասին հիշողությունը: Ափսոս այդ տղաների ազգանունները չհասցրի երեկ իմանալ: Նրանց մարմինները գտել են զինադադարից հետո ու հանձնվել հողին: Նրանցից մեկը գլխատված էր:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



