Հայաստանի թենիսի հավաքականը պարտությամբ սկսեց «Fed Cup» մրցաշարը
SPORTՉեռնոգորիայի Ուլցինժ քաղաքում ապրիլի 11-ից մեկնարկած թենիսի «Fed Cup» մրցաշարի առաջին մրցակցին հաղթահարել չհաջողվեց: Մրցաշարի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի «D» ենթախմբի առաջին հանդիպումները կայացել են ապրիլի 12-ին: Առաջին տուրում Հայաստանի թենիսի հավաքականը 1-2 ընդհանուր հաշվով պարտվել է Մակեդոնիային:
Հայաստանի առաջին ռակետ 22-ամյա Անի Ամիրաղյանը 6:0, 6:2 հաշվով հաղթել է իր մրցակցուհուն՝ Մագդալենա Ստոյլկովսկային, սակայն թիմի մյուս ներկայացուցիչ, 17-ամյա Լուսինե Չոբանյանը 3:6, 0:6 հաշվով պարտվել է Կատարինա Մարինկովիկին: Երկու երկրների հավաքականների անդամների մասնակցությամբ զուգախաղում Ամիրաղյան-Անի Սաֆարյան զույգը 2:6, 2:6 հաշվով պարտվել է Մարինկովիկ - Ստոյլկովսկայա զույգին:
Ապրիլի 13-ին Հայաստանի թենիսի թիմը կմրցի Իսլանդիայի, իսկ ապրիլի 15-ին՝ «D» խմբի այժմյան առաջատար Իռլանդիայի ուժեղ թիմի դեմ: