Կայացել է բադմինթոնի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը
SPORTՖրանսիայում ապրիլի 26-ից մայիսի 1-ը կայանալիք բադմինթոնի Եվրոպայի առաջությունում Հայաստանը ներկայացնելու է Լիլիթ Պողոսյանը, ում առաջին մրցակիցն արդեն հայտնի է: Վկայակոչելով Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիային, տեղեկացնում է, որ Պողոսյանը մրցաշարի 1/32 եզրափակիչ փուլում մրցելու է Լատվիայի ներկայացուց իչ Կրիստին Սեֆերեի հետ:
«Լիլիթը Հայաստանի միակ ներկայացուցիչն է լինելու Ֆրանսիայում: Դա պայմանավորված է մարզուհու վարկանիշով: Մարտ ամսվա տվյալներով՝ նա ուժեղագույնների պայքարում 210-րդ վարկանիշն ունի: Հաշվի առնելով Ֆրանսիայում կայանալիք մրցաշարում լատվիացի մրցակցին առաջինը հանդիպելու հնարավորությունը՝ հույս ունենք, որ հնարավոր կլինի նաև հաջորդ փուլ դուրս գալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ներկայացուցչի մարզիչը՝ Հրաչ Պողոսյանը:
«Արմենպրես»-ի զրուցակիցը հայտնեց, որ 20-ամյա Լիլիթ Պողոսյանի համար մրցաշարի թերևս լավագույն արդյունքը կլինի մի քանի փուլ առաջ գնալը. «Լիլիթի փորձը մեծ չէ: Վերջին անգամ նա 2015 թ.-ի սեպտեմբերին է մասնակցել խոշոր մրցաշարի, որը տեղի է ունեցել Բուլղարիայում: Լիլիթը Ֆրանսիա կմեկնի ապրիլի 22-ին և մինչև մրցաշարի մեկնարկը երկու օր կկարողանա նաև մարզվել Ֆրանսիայում: Արդեն պայմանավորվածություն ունենք Փարիզի թիմերից մեկի հետ»: