ԱՄՀ-ն նվազեցրել է 2016-17 թթ նավթի գնի կանխատեսումը
INTERNATIONAL NEWSԱրժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է 2016 և 2017 թվականներին նավթի միջին տարեկան արժեքի վերաբերյալ կանխատեսումը։ Այդ մասին ասվում է միջազգային ֆինանսական ինստիտուտի նոր՝ World Economic Outlook զեկույցում։
Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ 2016 թվականին նավթի միջին տարեկան գինը մեկ բարելի դիմաց կկազմի 35 դոլար, իսկ 2017 թվականին՝ կհասնի 41 դոլարի։
«Նավթի մեկ բարելի միջին գինը 2015 թվականին կազմել է 50.79 դոլար, ինչը 47.2 տոկոսով քիչ է, քան 2014 թվականին, ֆյուչերսային շուկաների տվյալների հիման վրա 2016 թվականին կանխատեսվող գինը կազմում է 34.75 դոլար, 2017-ին՝ 40.99 դոլար»,- ասվում է ԱՄՀ զեկույցում։
Ըստ այդմ, ԱՄՀ-ն նշում է, որ գները կանխատեսելը բարդ է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին, մասնավորաես՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



