Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Բոլորը կպատժվեն, երբ խաղաղվի. Զոյա Թադևոսյան

INTERVIEW

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը հաջորդեցին բազմաթիվ վերլուծություններ և մեկնաբանություններ: Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց ilur.am կայքին՝ ներկայացնելով որոշակի մանրամասներ հանդիպումից: Այդ հարցազրույցը ֆեյսբուքում սկսեցին share և like անել նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամներ, չինովնիկներ և մարդիկ, ովքեր նշում էին, որ չէին մտածի, թե կարող են Լևոն Տեր-Պետրոսյանի որևէ հարցազրույց տեղադրել իրենց ֆեյսբուքյան պատին: Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը: Բայց, ըստ Լևոն Տեր Պետրոսյանի, վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, պայքար մղել կոռուպցիայի, մենաշնորհների, ընտրակեղծիքների և այլ չարիքների դեմ:

Past.am-ը ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանին հարցրեց՝ կա՞ հույս, որ հարցազրույցի այդ հատվածը տեղ կհասնի և կարվեն հետևություններ: «Այդ խնդրին չեմ կարող նայել հույսի տեսանկյունից: Ես կնայեի պարտավորությունների տեսանկյունից: Եթե ստեղծված է այսպիսի վիճակ, պետականության լինել-չլինելու խնդիրն է դրված, իսկ սրա պատասխանատուն իշխանություններն են, որոնք իրենց թալանով թուլացրին մեր ազգային անվտանգության պաշտպանությունը, այստեղ արդեն հույսի մասին չենք խոսում: Պարտավոր են դա անել: Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը նրանց շատ խիստ կպատժի»,-նշեց տիկին Թադևոսյանը:

Հարցին՝ իշխանությունները խոհեմ կգտնվե՞ն, Թադևոսյանը պատասխանեց, որ ինքնապաշտպանության բնազդը պետք է աշխատի: Մեր զրուցակցի խոսքով՝ եթե իշխանություններն իմանան որ հայ ժողովուրդը նրանց կպատժի, ապա նրանք կգիտակցեն իրավիճակի կարևությունը: «Եթե հայ ժողովուրդը ցույց տա հավաքական գիտակցություն, ապա իշխանությունը կարժևորի այն: Առաջին նախագահը շատ տեղին կոչ է արել: Բայց միևնույն է, նրանք պատժվելու են, իրենց գործածները հենց այնպես չեն կորչելու: Սակայն այս պահին իշխանությունները պարտավոր են քայլեր անել, քանի դեռ մեր գլխին կախված է պատերազմի վտանգը: Հետո բոլորը պատասխան կտան, երբ կխաղաղվի»,-նշեց Թադևոսյանը:

Ճշտեցինք նաև Զոյա Թադևոսյանի կարծիքն այն մեկնաբանությունների վերաբերյալ, թե առաջին նախագահը լեգիտիմացնում է գործող իշխանություններին: Զ. Թադևոսյանն ասաց, որ դա նորմալ է, քանի որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: ՀԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք նրանց, ովքեր երեխաներ կորցրեցին բանակում, ովքեր հարցի շուտափույթ լուծման են սպասում, բոլորն էլ իրավունք ունեն իրենց վրդովմունքն արտահայտել:

Բայց, ըստ Զոյա Թադևոսյանի, իրավիճակից դուրս գալու քաղաքական լուծումները հասարակ մահկանացուներս չենք պատկերացնում ամբողջությամբ, դրանք ճիշտ կլինի, որ քաղաքական գործիչները լուծեն: «Քաղաքական թիվ 1 գործիչը՝ առաջին նախագահը, այդ լուծման բաղադրատոմսն ունի, հավանաբար: Կարծում եմ, որ նրա անմիջական խորհրդատվությամբ ինչ-որ լուծումներ կգտնվեն: Այստեղ ես արդեն հույսի դաշտում պետք է խոսեմ՝ ընդգծելով, որ այդ հույսն ունեմ: Բայց չեմ պատկերացնում, թե որքանով հույսս ու հավատս կարդարանան»,-խոսքը եզրափակեց Զոյա Թադևոսյանը:

Լևոն Փանոսյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank