Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Հակառակորդի բոլոր զորաշարժերը ՊԲ հետախուզության վերահսկողության ներքո են. Մովսես Հակոբյան

SOCIETY

Պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր զորաշարժերին: Այդ մասին «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են»,-  ասել է Հակոբյանը:

ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ: Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը: «Նա նշել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի` հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին` հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար»,- ասել է Հակոբյանը:  

Հարցին` արդյոք դա այն պահն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում, Հակոբյաննն ասել է: «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում էր իրավիճակին,  բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ», «Տոս», անօդաչու թռչող սարքեր: Զինադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր և հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով`հայկական կողմը բոլոր կարևորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, և այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որևէ էական  նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաև հայկական զորքերի վրա ազդելու առումով: 

Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման գործողությունների, Հակոբյանը նշել է, որ վերջինս մտածում էր արագորեն գրավել առաջնագիծը և շանտաժի ենթարկելու միջոցով՝  հասնել իր ցանկություններին, ինչն Ադրբեջանին չհաջողվեց: ՙՆրանք գործի էին դրել Թուրքիայում հատուկ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք համալրված էին անհրաժեշտ զինտեխնիկայով: Ադրբեջանը հաշվի էր առել նաև տարածաշրջանում  քաղաքական իրավիճակը, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Ինչպես գիտեք, երկար ժամանակ հակառակորդը հրաժարվում էր բանակցային գործընթացին մասնակցել և ցանկանում էր փոխել բանակցային  ձևաչափը: Այս գործողություններով նա փորձում էր միջազգային հանրությանը ապացուցել, որ եթե իրենց ուզած տարբերակով հարցը չլուծվի, ապա իրենք կգնան նման գործողությունների: Հակառակորդին չհաջողվեց որևէ պլան իրագործել, հայկական ուժերն ապացուցեցին, որ ի զորու են լուծել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, որ ՊԲ-ն մշտապես հայտարարել է հակառակորդին ցավոտ պատասխանա տալու մասին` Հակոբյանն ընդգծել է. «Այս չորս օրերը ցույց  տվեցին, որ ՊԲ-ն ինչ հայտարարել է` ունակ է իրականացնել: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հնարավորություն  կստեղծի հայկական զինված ուժերին` իր հայտարարություններն իրականացնել»:

Անդրադառնալով ԶՈՒ-ի` զինտեխնիկայով հագեցվածության մասին հարցին, Մովսես Հակոբյանն ասել է, որ ԶՈՒ-ի զարգացման պլանը, որը հաստատել է երկրի նախագահը 4 ամիս առաջ, ենթադրում է նաև արդիական զենքով համալրում և  սպառազինության զարգացում, «ինչն այս պահին էլ իրագործվում է»: Ըստ Հակոբյանի` առաջին գծում ստորաբաժանումների հագեցվածության արդյունքում հնարավորություն է եղել որոշ դիրքերում վաղ նկատել հակառակորդին, խոցել և չթույլատրել մոտենալ, իրականացնել իրենց գործողությունները: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարվել է նշել, թե առաջնագծի հայկական դիրքերի որքան մասն է համալրված նման տեխնիկական միջոցներով` ավելացնելով, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում:   

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future