Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր-ինչ բարելավվել է
INTERNATIONAL NEWSՀալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում: Համացանցային ծառայությունը շարունակում է չգործել: Աղբյուրը տեղեկացրել է, որ անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Հուլիսի 27-ի հետմիջօրեին Նայյալ թաղամասի մուտքի մոտ զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մեկ զոհ ու մի քանի վիրավորներ են արձանագրվել: Երեկ գիշեր հրթիռակոծման է ենթարկվել նաև Նոր Գյուղի շրջանը՝ արձանագրելով նյութական վնասներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



