ԱՄՆ-ն տասնյակ ծայրահեղականների է ոչնչացրել Սոմալիում. Պենտագոն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն ապրիլի 11-12-ը անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ Սոմալիի հարավում: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:
Վերջինիս ներկայացրած տեղեկության համաձայն` ամերիկյան գործողությունների արդյունքում ոչնչացվել են մոտ տասը ծայրահեղականներ, որոնք «անմիջական սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ անձնակազմի համար»: Այլ մանրամասներ Պենտագոնի ներկայացուցիչը չի ներկայացրել:
«Աշ-Շաբաբը» արմատական իսլամիստական խմբավորում է, որը կազմավորվել է 2004-ին Սոմալիի տարածքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



