Վաշինգտոնում կալանավորվել են բողոքի ակցիայի ավելի քան 400 մասնակիցներ
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնի ոստիկանության տվյալներով՝ կալանավորվել են կոռուպցիայի դեմ անցկացված բողոքի ակցիայի ավելի քան 400 մասնակիցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ակցիան տեղի Է ունեցել Կապիտոլիումի շենքի մոտ: Դրա մասնակիցները նաեւ պահանջել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացում: Նրանք վանկարկել են. «Մեկ մարդ, մեկ քվե» եւ «Փողը տեղ չունի քաղաքականության մեջ» կարգախոսները:
Ոստիկանությունը բազմությանը բաժանել Է երկու մասի: Անօրինական գործողությունների համար կալանավորված ցուցարարներին պլաստիկե ձեռնաշղթաներով տարել են ավտոբուսներ:
Ապրիլի 11-ին ցույցն անցկացվել Է «Ժողովրդավարական գարուն» խորագրի ներքո բողոքների շարքի շրջանակներում:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



