Ոչ բոլորին է դուր գալիս Սիրիայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցությունը. Քերրի
INTERNATIONAL NEWSՍիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության արդյունք է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա, միաժամանակ, խոստովանել է, որ ոչ բոլորն են իրենց «հարմարավետ» զգում Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցությունից, բայց չի հստակեցրել, թե ովքեր են դեմ այդ համագործակցությանը:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք կարողացանք նվազեցնել Սիրիայում բռնության մակարդակը եւ մարդասիրական օգնություն ապահովել: Որոշներին դա դուր չի գալիս, բայց դա հաջողվեց իրականացնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ զգալի համագործակցության արդյունքում»,- Լոս Անջելեսում միջազգային քաղաքականության հարցերով Խաղաղօվկիանոսյան խորհրդում ունեցած ելույթում ասել է Քերրին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



