Խոհանոցում պետք կգա․ օգտակար խորհուրդներ տնային տնտեսուհիներին
LIFEԵթե ցանկանում եք խոհանոցում ձեզ վստահ զգալ, զարմացնել հյուրերին ձեր յուրօրինակ սննդատեսակներով, հետեւեք այս խորհուրդներին։
Որպեսզի կերակուրին թեթեւ սխտորի բույր տաք ու չափը չանցնեք, ափսեի վրա, որում մատուցելու եք այն, մի կտոր սխտոր քսեք։
Միսը մշակելու համար գարեջուր լցրեք վրան, իսկ բանջարեղենը շոգեխաշելիս մի փոքր մուգ գարեջուր ավելացրեք։
Եթե թխվածքի վերեւն այրվել է, այն խոնավ թղթե սրբիչով ծածկեք, թողեք մի քիչ մնա։
Որպեսզի հավի բուլյոնը թափանցիկ լինի, այնտեղ մի խորանարդիկ սառույց դրեք ու հասցրեք եռման։
Որպեսզի բադրիջանը դառը չլինի, այն կտրատեք, աղ ցանեք, թողեք մնա։
Հետո անպայման լվացեք սառը ջրով։
Աղի եւ քացախի փոխարեն աշխատեք լիմոնի հյութ օգտագործել։
Պատրաստեց Past.am-ը:
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



