Չաջակցել Հայաստանին ու Ղարաբաղին, նշանակում է աջակցել բոլշևիկյան «բաժանիր, որ տիրես» սկզբունքին. չեխ եվրապատգամավոր
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկման ժամանակ եվրապատգամավոր, Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինան նշեց, որ այս հարցում չաջակցել Հայաստանին և Ղարաբաղին իրենց պայքարում կնշանակեր պաշտպանել դաժան սովետական ազգային քաղաքականությունը:
«Բոլշևիկյան Սովետական միությունն էր, որ արհեստականորեն 1920թ. փոխանցեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին` հետևելով «բաժանիր, որ տիրես սկզբունքին»»,- ասաց պատգամավորը` պարզաբանելով Հայաստանին և Ղարաբաղին հստակորեն աջակցելու իր դիրքորոշման պատճառները: Շտետինան նաև հիշեցրեց այն փաստը, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկությունն այն պարագայում, երբ Հայաստանն արդեն դրան համաձայնել է: Նրա խոսքով` այժմ ժամանակն է, որ Ադրբեջանը գնա այդ քայլին:



