Կիպրոսցի եվրապատգամավորը ԵՄ-ին հորդորել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների առնչությամբ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի այդ կառույցի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել էԿիպրոսը ներկայացնող եվրապատգամավոր Էլենի Թեոխարուսը:
«Եվրամիությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը պայքարում է իր ազատության համար: Նրանք չեն կարող թողնվել անարդարության մեջ: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ: Դա մեզ կմոտեցնի խաղաղության հաստատմանը»,- ասել է Թեոխարուսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



