Պակիստանում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 18 մարդ է զոհվել, եւս 14-ը՝ տուժել Պակիստանի Փենջաբ հյուսիսարեւելյան նահանգի վարչական կենտրոնում՝ Ֆեյսալաբադ քաղաքում, ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ընդամենն ավտոբուսում եղել են 50-ից ավելի ուղեւորներ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսը վազանց կատարելիս բախվել է հանդիպական գոտիով շարժվող բեռնատարին: Ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ մեղավորը՝ ավտոբուսի վարորդը, զոհվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



