Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ամուսնու հետ ավելի քիչ վիճելու 5 պատճառ

LIFE

1. Միշտ ջանացեք նկատել, թե ձեր «երկրորդ կեսը» ինչ տրամադրություն ունի

Շատ կանայք իրենց դաշտանային ցիկլի որոշակի փուլում ավելորդ նյարդային կամ հուզական են դառնում:

Տղամարդիկ էլ ունենում են ժամանակներ, երբ նրանց պահվածքը ոչ մի կերպ ռացիոնալ չես կոչի: Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի տղամարդկանց, որոնց չարժե նույնիսկ մոտենալ, եթե նրանք քաղցած են: Իսկ եթե նրանք վաղուց սեքսով չեն զբաղվել կամ էլ, օրինակ, աշխատավայրում խնդիրներ ունեն… Ջանացեք նկատել, թե ձեր «երկրորդ կեսը» երբ նման տրամադրություն ունի եւ խուսափեք նման պահերին նրա հետ տհաճ թեմաներ քննարկելուց: Իսկ եթե ձեր ամուսինը կամ կինն ասում է, թե դուք  ձեզ նման չեք եւ հարձակվում եք բոլորի վրա, մտածեք` գուցե դա ճի՞շտ է: 

2. Իմացեք, թե երբ զիջեք

Շատ չեն այն վեճերը, որոնցում ճիշտ դուրս գալու համար արժե մինչ ի մահ դիմադրել: Լուրջ եմ ասում: Խելքով ընտրեք, թե ինչի համար արժե պայքարել: Հիշեք ձեր վերջին կատաղի վիճաբանությունը կամ վեճը: Եվ ի՞նչ, առաջվա պես կարծում եք, որ արժե՞ր այդքան ջանք դնել:  Ընդհանրապես հիշո՞ւմ եք, թե հանուն ինչի էիք այդքան կատաղի վիճում: Եթե վիճում էիք ոչ ձեր համոզմունքների, ազատության կամ կյանքի համար, գուցե արժե հանձնվե՞լ:  Եթե սկզբունքի համար վիճում եք այնպիսի բանի համար, որը կարեւոր է ձեր ամուսնու/կնոջ, բայց ոչ ձեզ համար, ջանացեք երբեմն սակարկել: Դա առնվազն ցույց կտա, որ ձեզ համար կարեւոր է այն մարդու երջանկությունը, որի հետ որոշել եք կապել ձեր ամբողջ կյանքը:  

3. Փոխանակ կատաղությունից պայթեք, ցույց տվեք, որ վատ եք զգում, որ խոցելի եք 

Ցասումը երկրորդական հույզ է, որի արմատները նաեւ մի ուրիշ բանում են: Ամոթի մեջ: Ցավի: Հիասթափության:  Եվ եթե ձեր սիրելի մարդու գլխին ձեր հուզական աղբը թափելու փոխարեն նրան պատմեք, թե ինչու եք չարացած, անհամեմատ ավելի մեծ է հավանականությունը, որ ի պատասխան ըմբռնում եւ կարեկցանք կստանաք: Չէ որ ավելի հեշտ է հասկանալ, ներել եւ կարեկցել մարդուն, որի տեսքից երեւում է, որ իրեն վատ է զգում, քան այն մարդուն, որը բղավում է, հայհոյում, ոտքերը խփում գետնին: 

4. Փորձեք այլ կողմից նայել խնդրին 

Շատ հաճախ ամուսնու եւ կնոջ վեճի ընթացքում նրանց անհամեմատ ավելի անհանգստացնում է սեփական իրավացիությունը, քան իրար խոսքերը եւ փոխանակ մտածեն իրենց լսածի մասին, նրանք սպասում են սեփական ռեպլիկն ասելու առաջին հնարավորությանը: Բանավեճ վարելու նման եղանակը չի կարող չնյարդայնացնել եւ որպես կանոն, նրանք շատ արագ հասնում են փոխադարձ վիրավորանքների:   Մի ջանացեք հնարավորինս արագ պատասխանել, միայն պատասխանելու համար: Մտածեք, թե ինչ եք լսել: Ձեր ամուսինը կամ կինը կարող է  լավ եւ գործնական առաջարկ ունենալ ձեր խնդիրների հանգուցալուծման վերաբերյալ, բայց դուք հազիվ թե լսեք դա, եթե  ամբողջությամբ տարվեք հաջորդ մահացու փաստարկի փնտրտուքով:  

5. Ավելի պարզ եղեք

Ուղղակի իմաստով: Երբեք չարժե ինքդ քեզ եւ քո շրջապատին չափից ավելի լուրջ ընկալել: Մենք հաճախ կառչում ենք այնպիսի բանից, որն իրականում այնքան էլ կարեւոր չէ: Այն, որ ձեր ամուսինը կեղտոտ գուլպաները թափթփում է ամբողջ բնակարանով մեկ կամ որ կինը չի սիրում սկեսրոջը, կարող է տհաճ լինել, բայց դա ամուսնալուծության պատճառ չէ:  Լուրջ եմ ասում: Եվ եթե կարողանաք հասկանալ, որ դուք ընդամենը կրկնում եք նույն կաղապարատիպային վեճերը, որոնք տեղի են ունեցել այն ժամանակներից, երբ մարդիկ քարանձավներում էին ապրում, դուք ամենայն հավանականությամբ կծիծաղեք ձեզ վրա եւ կմոռանաք դրանց մասին:

Lynn Scoresby
5 ways to reduce fighting
in your marriage
 via Клубер

NEWS.am STYLE

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine