Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում պրոբլեմային վարկերը կաճեն. Fitch

INTERNATIONAL NEWS

Միջազգային վարկանիշային Fitch գործակալության Ադրբեջանի բանկային հատվածի գնահատականի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման ֆոնին մանաթի արժեզրկումը  բացասաբար է ազդել Ադրբեջանի բանկերի վրա եւ դժվարություններ է ստեղծել պրոբլեմային (չվերադարձվող ) վարկերից վնասը ծածկելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fitch-ը հայտնել է, որ Ադրբեջանում պրոբլեմային վարկերի ծավալը շարունակելու է աճել:

Fitch-ի փորձագետները գտնում են, որ 20015 թվականի արդյունքներով վարկերի գումարային ծավալում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը  (90 օրից ավելի) 9,5 տոկոսով մեծացել է: Նշվում է, որ 2014 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել էր 8,3 տոկոս: Ներկայում Ադրբեջանում պրոբլեմային վարկերը կազմում են մոտ 1 մլրդ 400 մլն մանաթ:

Արժույթի միջազգային հիմնադրամը Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը 2016 թվականի համար կանխատեսում է 3 տոկոս մակարդակի: Այս մասին նշվում է համաշխարհային էկոնոմիկայի ապրիլյան կանխատեսման մեջ (World Economic Outlook, WEO):

Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՀ-ը Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2016 թվականի համար կանխատեսել էր 2,5 տոկոս մակարդակի: Հիմնադրամի կանխատեսումներով` 2016 թվականին Ադրբեջանում միջին տարեկան արժեզրկումը կկազմի 12,8 տոկոս եւ 2017 թվականին կդանդաղի մինչեւ 9,5 տոկոս:

Հիմնադրամի գնահատականներով` 2016 թվականին Ադրբեջանի վճարային հաշվեկշռում դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 0,2 տոկոսը:

«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 3,4 մլրդ դոլարով կամ 40 տոկոսով:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հաղորդել է, որ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 45,5 տոկոսով փոքր է` 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:

Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:

Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 1,8 տոկոս աճ եւ 12,1 տոկոս միջին տարեկան արժեզրկում:

ՀԲ-ի կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը: ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:

ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին` ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:

Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն` 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել էր մոտ 7 մլրդ դոլար:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել ենոր անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100տոկոսով արժերկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել էԱդրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտկիսով չափ կրճատվել էԱդրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրելվարկային փոխառուների թիվն արդեն հասել է 2,6 մլն մարդու:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազընավթն ու նավթամթերքներըիսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրներիարտահանումից ստացվող եկամուտների հաշվին:      

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference