Քառօրյա պատերազմի հետեւանքը. Հայաստանը վարկով զենք կգնի ՌԴ-ից
ECONOMICSՀայաստանի կառավարությունը պատրաստվում է ժամանակակից սպառազինության նոր միավորներ ձեռք բերել Ռուսաստանից Դաշնությունից: Գործադիրը այս հարցը քննարկելու է վաղվա նիստում:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից, գործադիրը դեռ պետք է հստակեցնի ձեռքբերվելիք սպառազինության եւ ռազմական տեխնիկային անվանացանկը: Ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը մեր կառավարությունը ռազմավարական դաշնակցից ձեռք կբերի վարկով: ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն եւ «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ կքննարկվի եւ կստորագրվի տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները: Մինչեւ ապրիլի վերջ ՀՀ Կենտրոնական բանկը Ռուսաստանի «ՎնեշԷկոնոմբանկի» հետ կքննարկի եւ կհամաձայնեցնի ֆինանսական որոշ հարցեր:
Գագիկ Աղբալյան