Թողարկվել Է «Դոկտոր Սթրենջե ֆիլմի առաջին թրեյլերը՝ Քամբերբեթչի մասնակցությամբ
LIFEMarvel ստուդիան թողարկել Է «Դոկտոր Սթրենջե ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բրիտանացի դերասանի համար սա գերհերոսական կինոյում նկարահանվելու առաջին փորձն Է: Ժապավենը կինոթատրոններում կհայտնվի 2016 թվականի հոկտեմբերի 26-ին (Ռուսաստանում՝ նոյեմբերի 3-ին):
Դոկտոր Սթրենջը Marvel-ի կոմիքսների ամենահայտնի հերոսներից մեկն Է: Նյարդավիրաբույժ Ստեֆան Սթրենջը ծանր վնասվածք ստանալուց հետո կորցնում Է աշխատանքը: Փորձելով վերստին ապրել լիարժեք կյանքով՝ նա Տիբեթի վանականներից սովորում Է մոգություն եւ ձեռնամարտի հմտություններ, զորանում Է եւ դառնում հանցավորության դեմ պայքարի մարտիկ:
Սթրենջի մասին կոմիքսների հիման վրա ստեղծել են լիամետրաժ հեռուստաֆիլմ, մի քանի մուլտֆիլմեր ու տեսախաղեր:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



