Քանյե Ուեսթը Շոտլանդիայում իջեւանել է համեստ հյուրանոցում, որտեղ նկարահանելու է իր նոր տեսահոլովակը
LIFEՔանյե Ուեսթը օրերս Մեծ Բրիտանիա էր ժամանել, որտեղ ներկայացնում էր իր նոր ալբոմը: Daily Mail-ը գրել է, որ հետո ռեփերը Շոտլանդիա էր մեկնել ու իջեւանել Շոտլանդիայի արեւմուտքում՝ Սքայ կղզում, գտնվող մի համեստ հյուրանոցում:

Այստեղ 38-ամյա ռեփերը նկարահանելու է նոր տեսահոլովակ իր նոր ալբոմի երգերից մեկի համար:
Երաժիշտն ու նրա թիմը նախապես պատվիրել էին այդ ամբողջ համեստ հյուրանոցը, ու ի դեպ Քանյեն այնտեղ դեռ ոչ մի սկանդալի մեջ չի հայտնվել, իսկ հյուրանոցի տերերը՝ Էննի Գրեսին ու Քեն Գաննը, նշել են, որ միշտ ուրախ կլինեն Ուեսթին տեսնել իրենց հյուրանոցում:
«Քանյեն իդեալական հյուր է, շատ քաղաքավարի ու հաճելի»,- նկատել է Էննին:

Ահա այսպիսի շրջապատում էր Ուեսթը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



