Իրանը մայր գազատար կկառուցի Եվրոպա գազի արտահանման համար
ECONOMICSԻրանի երկու ընկերություններ ստորագրել են Հարավային Փարս հանքավայրից Իրաքի եւ Թուրքիայի տարածքով մայր գազատարի կառուցման համաձայնագիր՝ Եվրոպա գազի հետագա արտահանման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին այս մասին հայտնել Է Press-TV հեռուստաալիքը:
«Իրանի երկու ընկերություններ ստորագրել են 1,3 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,3 միլիարդ դոլար արժողությամբ խողովակաշարի կառուցման համաձայնագիր, որը կապահովի Իրանից Եվրոպա գազի արտահանումը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Իրանի IGAT-6 մայր գազատարը կկառուցվի Հարավային Փարս գազի խոշորագույն հանքավայրից եւ կձգվի հարեւան Իրաքի տարածքով»:
Պարտավորագիրն ստորագրել են Իրանի գազի ճյուղի շինարարության եւ զարգացման ընկերությունը (IGEDC) եւ «Փասարգադ» զարգացման Էներգետիկական ընկերությունը: Կառուցման, շահագործման եւ գազի փոխադրման պայմանագիրը 25 տոկոսով կֆինանսավորվի նախագծի պատվիրատուի (IGEDC) կողմից, ներդրումների մնացած մասը կապահովվի Իրաք, Իրաքյան Քրդստան եւ Թուրքիա գազի արտահանման հաշվին, մանրամասներ Է բերում հեռուստաալիքը
Մինչեւ Իրաքի հետ սահմանը խողովակաշարի երկարությունը կկազմի 590 կիլոմետր: Դրա շինարարությունն, ինչպես նաեւ դրա ուղեգծով հինգ ճնշակային կայանների կառուցումը կկատարվի երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: