Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Շարմազանովն անբարոյականություն է համարում ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու Թուրքիայի փորձերը

SOCIETY

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց  սկզբից Թուրքիան անթաքույց ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացրել և արդարացնում է Ադրբեջանի բոլոր վայրագությունները, և դա անում է ամենաբարձր մակարդակով: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Անգամ բանն այնտեղ է հասել, որ Թուրքիան իր արտգործնախարարի շուրթերով փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական բնույթ տալ: Սա անբարոյականություն է և անթույլատրելի է: Եթե մենք այս հակամարտությանը կրոնական բնույթ տանք, դա տարածաշրջանում նոր աղետի սկիզբ կարող է լինել: Այստեղ և՛ եվրոպական, և՛ ռուսական, և՛ ամերիկյան քաղաքակրթությունները պետք է ուշադիր լինեն, պետք է հստակ ճնշում գործադրեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ի լուր աշխարհի մահմեդական պետություններին ԼՂ հակամարտության շուրջ համախմբան կոչ է արել: «Երբ Ալիևը նույնպես կրոնական գնահատականներ էր տալիս, բողոքում էր եվրոպացիներից և Մինսկի խմբից, թե նրանք պաշտպանում են հայերին, որովհետև հայերը քրիստոնյա են, իսկ իրենք մահմեդական են, այդ նույն եվրոպացիները և Մինսկի խումբն արհամարհում էին մեր կոչերը: Իսկ մենք ասում էինք, որ վտանգավոր է, որ Ադրբեջանն այս հակամարտությանը կրոնական երանգ է հաղորդում: Ես կարծում եմ, որ պետք է գիտակցել այս հարցի ողջ լրջությունը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը զարմանքով նկատեց, որ Հայաստանում հայտնվել են գործիչներ և քաղաքագետներ, ովքեր ջանք չեն խնայում Թուրքիային արդարացնելու համար: «Հնչում են կարծիքներ, թե Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապ չունի, թե Թուրքիան դա չէր ուզում: Այդ երբվանի՞ց Թուրքիան դարձավ հայ ժողովրդի բարեկամը: Մենք 100 տարի առաջ այդ սխալն արդեն թույլ տվել ենք: 100 տարի առաջ Հայաստանում կային քաղաքական գործիչներ, ովքեր նշում էին, թե թուրքն է Կովկասի պաշտպանը ռուսից: Եվ մենք տեսանք, որ դրանից հետո թուրքը ցեղասպանեց հայերին ու հասավ մինչև Ալեքսանդրապոլ: Մենք երկրորդ սխալն անելու իրավունքը չունենք: Ես հակաթուրք չեմ, բայց ցանկանում եմ բոլորին զգուշացնել, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել, և պետք չէ Թուրքիային որպես խաղաղասեր ներկայացնել հատկապես այն դեպքում, երբ այդ երկրի բարձրագույն ղեկավարությունն ամեն օր խոսում է Ադրբեջանին սատարելու մասին, արդարացնում է ադրբեջանական վայրագությունները: Էլ չեմ ասում այն, որ Չավուշօղլուն արդեն կրոնական երանգներ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ մահմեդական այն երկրները, որոնք մշտապես ունեցել են և շարունակում են բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, չեն տրվի թուրքական սադրանքին: «Սա կրոնական պատերազմ չէ, սա կրոնական հակամարտություն չէ: Հայ ժողովուրդն ավանդական շատ փայլուն հարաբերություններ է ունեցել և՛ արաբական աշխարհի հետ, և՛ Իրանի հետ, և՛ բազմաթիվ մահմեդական երկրների հետ: Սա բացառապես թուրքական, պանթուրքիստական գործոն է, և այդ թուրք-ադրբեջանական տանդեմը չպետք է նույնացնել մահմեդականության հետ»,- եզրափա կեց ԱԺ փոխնախագահը:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future