Եվրամիությունն Իրանի հետ կքննարկի ԵՄ գազի ներմուծման հնարավորությունը
ECONOMICSԵվրամիությունն Իրանի հետ կքննարկի ԵՄ գազի ներմուծման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆեդերիկա Մոգերինիի՝ Թեհրան այցի նախաշեմին ապրիլի 13-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի մի աղբյուր:
«Մենք չենք բացառում գազ ներմուծելու հնարավորությունը: Բանակցությունների ժամանակ (Մոգերինիի եւ եվրակոմիսարների այցի ընթացքում) կգործարկվի այդ հնարավորությունների քննարկման գործընթացը»,-ասել Է նա:
ԵՄ-ի աղբյուրը նաեւ հայտնել Է, որ Իրան Մոգերինիի այցի ընթացքում Եվրամիության պատվիրակությունը երկրի ղեկավարության հետ կքննարկի նավթի արտադրության հեռանկարները:
«Մենք տեղյակ ենք, որ Իրանը պլանավորում Է ավելացնել նավթի արտադրությունը եւ հետեւում ենք իրադրության զարգացմանը: Մենք դեռ չենք գնահատել այն բանի հետեւանքները՝ ինչ կարող Է տեղի ունենալ: Այցի գլխավոր խնդիրներից մեկն այդ հարցը Իրանի նավթի նախարարի հետ քննարկելն Է»,-պարզաբանել Է նա:
Բացի դրանից, աղբյուրի տվյալներով, ԵՄ-ն այս շաբաթ կսկսի պատրաստել իր ներկայացուցչության բացումն Իրանում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի թիմն Իրան կմեկնի հանրակցության դիվանագիտության ղեկավարի այցից մեկ օր առաջ, որը նշանակված Է ապրիլի 16-17-ին, որպեսզի սկսի Թեհրանում ներկայացուցչության բացման նախապատրաստությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: