Լարիսա Ալավերդյանը՝ «գերի» բառի անհարկի օգտագործման մասին (տեսանյութ)
INTERVIEW«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով 21 անհետ կորած համարված զինծառայողների վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին, նկատեց, որ հաճախ մամուլում նրանց անվանում էին գերիներ:
Ըստ Ալավերդյանի՝ միջազգային մարդասիրական իրավունքը ցանկացած դեպքի վերաբերյալ ունի հստակ տերմինաբանություն, հետևաբար, «գերի» չենք կարող անվանել այն մարդանց, որոնց գտնվելու վայրի, ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չունենք: Այս դեպքում, ըստ Ալավերդյանի, պետք էր օգտագործել ոչ թե «գերի» բառը, այլ «անհետ կորածներ» բառակապակցությունը: Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող 18 զինծառայողների մարմիններն օրեր առաջ հանձնվեցին հայկական կողմին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



