Սերնդեսերունդ․ Աղջիկն ամուսնացել է մայրիկի ու տատիկի հագած հարսանեկան զգեստով (լուսանկար)
LIFEԵրբ Ջուլիա Կենը որոշեց ամուսնանալ, երկար չմտածեց, թե ինչ զգեստ պետք է հագնի։ Նա ամուսնացավ այն նույն զգեստով, որով ամուսնացել է սկզբում իր տատիկը, ապա՝ մայրիկը։
Այս ավանդույթը սկսվել է 1953 թվականին, երբ Ջուլիայի տատիկը՝ Ֆիլլիսը, առաջին անգամ հագավ այս զգեստը։ 30 տարի անց նույն զգեստը հագավ նաեւ նրա դուստրը՝ Ջուլիայի մայրիկը։
«Առաջին անգամ ես այդ զգեստը հագա դեռահաս տարիքում, երբ գտա այն զգեստապահարանում։ Ես այն ժամանակ չէի կարող մտածել, որ դրանով ամուսնանալու եմ։ Երբ մայրս առաջարկեց, ես զգացի, որ դա հիանալի միտք է»,- պատմում է Ջուիան։
Ջուլիային հարսանիքի ժամանակ ուղեկցում էր նրա պապիկը, ով այս զգեստն արդեն երրորդ անգամ էր տեսնում։

Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



